Առողջապահության նախարարությունը 2021-ին ավելի քան 21,5 մլրդ դրամ է ծախսել Քովիդի դեմ պայքարի համար

Առողջապահության նախարարության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների համար 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն իրականացված ծախսերը կազմել են գրեթե 21 միլիարդ 580 միլիոն դրամ:

2020-ին՝ մարտից սկսած, ծախսվել է շուրջ 26 միլիարդ 500 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Քովիդ 19-ի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2020-ի մարտին: Երկու տարիներին ծախսերի ուղղությունները հիմնականում նույնն են:

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր

2021թ. — շուրջ 10 մլրդ 884 մլն դրամ
2020թ. — շուրջ 9 մլրդ 672 մլն դրամ

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարած վճարումներ (պայմանագրային գներով)

2021թ. — ավելի քան 2 մլրդ 602 մլն դրամ
2020թ. — ավելի քան 1 մլրդ 665 մլն դրամ

Պարգևատրում Covid-19-ի շրջանակում

2021թ. — շուրջ 83 մլն դրամ
2020թ. — շուրջ 1 մլրդ 199 մլն դրամ

Պաշտպանիչ միջոցների ապահովում

2021թ. — շուրջ 66 մլն դրամ
2020թ. — շուրջ 1 մլրդ 318 մլն դրամ

Դեղորայքի ծախսեր

2021թ. — շուրջ 4 մլրդ 551 մլն դրամ
2020թ. — ավելի քան 3 մլրդ 913 մլն

Բժշկական սարքավորումների ձեռքբերում

2021թ. — ավելի քան 743 մլն 483 հազ. դրամ
2020թ. — շուրջ 5 մլրդ 479 մլն դրամ

Բժշկական կենտրոնների վերանորոգում

2021թ. — ավելի քանի 208 մլն 250 հազ. դրամ
2020թ. — ավելի քան 1 մլրդ 526 մլն դրամ

Պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ

2021թ. — ավելի քան 261 մլն 992 հազ. դրամ
2020թ. — ավելի քան 1 մլրդ 019 մլն դրամ

Ինչ վերաբերում է նախորդ երկու տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարում չկրկնված ծախսային ուղղություններին՝

2021 թվական

Պատվաստանյութի տեղափոխում Հայաստան — ավելի քան 185 մլն 638 հազ. դրամ
Բուժաշխատողներին տրվող լրավճար՝ պատվաստման գործընթացի շրջանակում — շուրջ 1 մլրդ 230 մլն դրամ
Սննդի կազմակերպում՝ պացիենտների և բուժանձնակազմի համար — շուրջ 763 մլն 753 հազ. դրամ:

2020 թվական

Չինաստանից գնված սարքավորումների տեղափոխում ՀՀ (չարտերային չվերթների կազմակերպում) — ավելի քան 306 մլն 320 հազ. դրամ:

Ներկայացվածը բացառապես Առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերն են: Ծախսեր են կատարել նաև այլ գերատեսչություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ