![]()
Գավառի Մնացական Բունիաթյանի անվան դպրոցի ամեն անկյունն անգիր իմացող տնօրեն Վլադիմիր Սարգսյանն է ներկայացնում կրթօջախի խնդիրները:
Սա այն 23 դպրոցից մեկն է, որի ճաշարանը վերանորոգվում է Կառավարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործակցության շնորհիվ:
Շինարարական աշխատանքները Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարաններում կավարտվեն այս տարվա առաջին եռամսյակում:
![]()