Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ նախագահող, կազմակերպելու է տեսակոնֆերանսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում առկա իրավիճակը, որը հանդարտվելու միտում ունի։

Այս մասին տեղեկանում ենք Կրեմլից:

Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին` առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ նախագոհող երկիր, կկազմակերպի այս միջոցառումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ