![]()
Ղազախստանն այսօրվա դրությամբ լցված է ահաբեկիչներով, արտաքին ուժերի միջամտության հետևանքով երկրում արյունալի անկարգություններ ու բախումներ են։ Zarkerak.am-ը ներկայացնում է «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Մաքսիմ Սուրայկինի կարծիքը, ով խոսել է այդ թեմայով, մասնավորապես, նշելով, որ այդ անկարգությունները շատ լավ կազմակերպված էին։
«Ղազախստանում անկարգությունները շատ լավ կազմակերպված էին, այնտեղ հայտնվել էին զինված խմբեր, որոնք սարսափելի գործողություններ են իրականացրել (բախումների ժամանակ ուժայինների գլխատումներ են գրանցվել՝ խմբ․): Մենք ականտես ենք եղել բազմաթիվ հեղափոխությունների՝ արտաքին միջամտությամբ, որոնք ոչ մի լավ արդյունքի չեն բերել տվյալ երկրի ժողովրդի համար։ Ակնհայտ է, որ ագրեսիվ իսլամի ներկայացուցիչները հետաքրքրված են Ղազախաստանի պետականության ոչնչացմամբ, ինչը նրանց լայն հնարավորություն է տալիս դուրս գալու ռուսական տարածքների վրա, օրինակ՝ հարձակում Հայաստանի վրա։
Մենք բոլորս գիտենք, որ պանթուրքական պետություն ստեղծելու գաղափարն ապրում է հենց ագրսիվ իսլամում, և արմատները պետք է փնտրել հենց այնտեղ։ Այդիսկ պատճառով, Ղազախստան՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում կայանություն հաստատելու համար ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշումը, որն առաջին հերթին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շատ ճիշտ, ժամակին կայացված և իմաստուն որոշում է։ Այդ որոշումը չկայացնելու հետևանքով, Ղազախստանում մեծ աղետ կլիներ: Ղազախստանը կվերածվեր ահաբեկչական օջախի։
Եթե այդ որոշումը ժամանակին չկայացվեր, Ղազախստանի պետականության և այնտեղ սովետական իշխանության ոչնչացումը կհանգեցներ ավելի մեծ պատերազմի տեղակայման։ Այն ուղիղ սպառնալիք կդառնար հետխորհրդային պետությունների, ինչպես նաև ռուսական տարածքների և Հայաստանի ժողովրդի համար»։
Սուրայկինն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղազախաստանում տեղի ունեցած իրադարձություններն անարձագանք թողնելուն։
![]()