Փարաքարում չի բացառվում նոր ընտրության անցկացումը. համայնքի ղեկավար կրկին չի ընտրվել

Փարաքարի մշակույթի պալատը նորից շրջափակված էր: Ներսում ավագանին էր նիստ գումարում, դրսում բնակիչներն էին՝ սատարելու իրենց ֆավորիտ կուսակցություններին:

Օրակարգում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության հարցն էր:

Նիստը սկսվեց ժամը 10-ին: Սկսելու պահին 21 հոգանոց կազմից ներկա էր 11-ը՝ կոալիցիա կազմած «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»:

Նիստը վարելու իրավունքը տրվեց դաշինքի ամենատարեց անդամին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ