![]()
Տարին նորությամբ է սկսվել մարզային և երկրից դուրս ուղևորափոխադրումներ կազմակերպողների համար։
Նրանցից գանձվող 100 հազար դրամ տարեկան տուրքը հունվարի 1-ից դարձել է սպասարկման իրավունքի մեկանգամյա պետական տուրք։
Անունը փոխելուց ավելի կարևոր է այն, որ գումարը տվյալ տնտեսվարողները վճարելու են արդեն ոչ թե ամեն տարի, այլ՝ մեկ անգամ՝ 10 տարվա համար՝ պարզաբանում է ոլորտը համակարգող՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը։
Նոր կարգավորումների օրենսդրական փաթեթը Կառավարության ներքին քննարկում-լրամշակումների փուլում է։ Զուգահեռ պլանավորվում է բեռնափոխադրող բոլոր՝ նաև հայկական մեքենաների քաշից մինչև անցած տարածությունը չափելու համար՝ հիմնական երթուղիներում սքանավորման հատուկ տեխնիկայի տեղադրման հարցը։
![]()