«Երկրի վրա 20 հազար ահաբեկիչ է հարձակվել». Ղազախստանի նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ կառույցի խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում կլինի կարճաժամկետ:

Իրավիճակը հանդարտվելուն պես զորքերը դուրս կբերվեն այդ երկրից` հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Թե երբ դա տեղի կունենա` Զասը դժվարացել է պատասխանել: Նա միաժամանակ նշել է՝ որոշում կկայացվի՝ հիմք ընդունելով Ղազախստանի իշխանությունների դիրքորոշումը:

Իրավիճակը Ղազախստանում կտրուկ սրվել է հունվարի 2-ին, երբ հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ բողոքելով հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ: Բողոքի ակցիաներն արագ վերածվել են անկարգությունների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ