Ղազախստանում սպանվել է 26 զինված ցուցարար. կան 3000-ից ավելի ձերբակալվածներ

Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ, իրավապահների կողմից սպանվել է 26 զինված քաղաքացի, ևս 18-ը՝ վիրավորվել են: Այս մասին հայտնում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հանրապետության ՆԳՆ-ի տվյալներին հղումով։

Ղազախստանի ՆԳՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զենքերը վայր դնելու պահանջներին դիմադրող քաղաքացիները կսպանվեն:

Քաղաքապետարանի ու մյուս բոլոր շենքերն ու ոստիկանական բաժանմունքները վերցվել են իշխանության վերահսկողության տակ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ