Ղազախստանում ցուցարարները տապալել են Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը

Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները Թալդիկորգան քաղաքում տապալել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով KazTAG պորտալին։

Նազարբաևի հուշարձանը քաղաքում տեղադրվել է 2016 թվականին: Թալդիկորգանն Ալմաթիի վարչական կենտրոնն է։

Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում հունվարի 5-19-ն արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ այնտեղ անկարգությունների վերածված ցույցերի պատճառով հասարակական անվտանգությունն ապահովելու համար:

Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում այն բանից հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնապատկվել է՝ դառնալով մինչև 120 տենգե մեկ լիտրի դիմաց։ Նախ, Մանգիստաու շրջանում են սկսել ընդվզել, ապա նրանց են միացել այլ շրջաններ, իսկ երեկ գիշեր արդեն ցույցերն ընդգրկել են գրեթե ամբողջ երկիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ