Հայտնի է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը և վայրը

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում»։

Հիշեցնենք` թուրք նախարարը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ