Հանրային վայրերում և վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրությունը կտուգանվի

Հաշվի առնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ և տնտեսվարողներ

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին օրենքը

համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:

Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է.

տուգանքի նշանակում՝ 200 — 250 000 դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է

տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ