ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր։ Վարչապետի, Կառավարության անդամների հետ մասնակցել եմ Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացի շրջանակներում արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը: Գյումրիում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն:

Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված հնարավորություններով ու նոր աշխատաոճով:

ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի առիթով մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին մի շարք վաստակաշատ աշխատակիցներ, հանձնվեցին նաև շնորհակալագրեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ