Ծնողին հնարավորություն կտրվի ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը. փոփոխություն

Մեզ  հայտնի դարձավ, որ հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիկիզարանների շահագործման մասին ՀՀ օրենքում լրացում կկատարվի։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ծնողին հնարավորություն կտրվի ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին կիզել` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում:

Ըստ առողջապահության նախարարության՝ հաշվի առնելով մեռելածինների տարեկան քանակը (2016-2020թթ. տատանվել է 450-700 միջակայքում), հուղարկավորության ֆինանսական բեռը և հողահատկացման հետ կապված խնդիրները, հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքում նպատակահարմար չէ համայնքի ղեկավարի կողմից կազմակերպել մեռելածնի հուղարկավորությունը հողին հանձնելու միջոցով:

Օրինակ, Ռուսաստանում մեռելածինների աճյունները հուղարկավորվում են կամ դիակիզվում դիակիզարաններում, պահպանվում մեկ տարի, և եթե այդ ընթացքում ևս ծնողները մոխիրը չեն պահանջում, թաղվում ընդհանուր գերեզմանոցում: Իսկ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի` նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը։

Այս պատճառով, նախագծով առաջարկվում է մեռելածնի դին կիզել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում, ինչպես դա փաստացի արվում է այսօր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ