![]()
Երեխաների մոտ կորոնավիրուսը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը։
«Ընդհանուր առմամբ, ի լրումն շնչառական ախտանիշների, անչափահասների մոտ կարող են նկատվել ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ, իսկ փոխանցված Covid-ից հետո կարող են խնդիրներ առաջանալ երիկամների, լյարդի, սրտանոթային համակարգի, շնչառական համակարգի հետ։ Բոլորովին վերջերս գիտնականները նկարագրել են. այսպես կոչված «կովիդ մատներ»՝ բարդություն կորոնավիրուսից հետո, որը նման է ցրտահարությանը»,- ասել է Գորելովը։
Գորելովի խոսքով՝ մինչև մեկ տարեկան երեխաները և դեռահասները ավելի դժվար են տանում կորոնավիրուսը, քան մյուսները ։ Նա հավելել է, որ COVID-19-ի թոքաբորբն ավելի հաճախ հանդիպում է յոթ տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների մոտ, և դեռահասների թոքերը կարող են ախտահարվել նույն կերպ, ինչ մեծահասակներինը։
![]()