2022 թվականի առաջին օրերին Գեղարքունիքի մարզում ծնվել է 11 երեխա

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Բոլորիս համար 2021 թվականը շատ բարդ տարի էր, և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդները, վերականգնել դրական էներգիան և վերահաստատել մեր փոքրիկների համար ավելի լավ երկիր կերտելու հանձնառությունը:

Ուրախությամբ ուզում եմ նշել, որ 2022թ.-ի առաջին օրերին Գեղարքունիքի մարզում ծնվել է 11 երեխա՝ 7 տղա և 4 աղջիկ»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ