Սերժանտ Ավազլին այսօր Քաշաթաղի շրջանում կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին. նա թաքնված է

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր Քաշաթաղի շրջանում (Կուբաթլու) կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ` Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին, զենքը նետելով, փախուստի է դիմել ու թաքնված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ