Ճապոնիան կորոնավիրուսի դեմ ցմահ իմունիտետի պատվաստանյութ է մշակում

Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտի մասնագետները՝ պրոֆեսոր Միտինորի Կոհարայի գլխավորությամբ, աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա, որն ապահովում է ողջ կյանքի ընթացքում իմունիտետ, հայտնում է Lenta.ru-ն Japan Times-ին հղումով։

Հաղորդվում է, որ այն հիմնված է ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութի վրա, որը մշակել է 18-րդ դարում բրիտանացի բժիշկ Էդվարդ Ջենները: Հենց նրա շնորհիվ էլ հաղթահարվեց մահացու հիվանդությունը։ Ճապոնացի գիտնականների նպատակն է ստեղծել recombinant vaccinia վիրուս, որը պարունակում է SARS-CoV-2 վիրուսի հասկի սպիտակուցը։

Ըստ Կահարայի՝ վակցինայի վիրուսի վեկտոր օգտագործող դեղամիջոցները «ամենահզորն են բոլորից»: Գիտնականը նշել է, որ պատվաստանյութի այս տեսակն ունի քիչ կողմնակի ազդեցություններ, մինչդեռ այն տեղափոխման և պահպանման հատուկ մեթոդների կարիք չունի։ Բացի դրանից, ցմահ արդյունավետությամբ պատվաստանյութի ստեղծումը կարող է աշխարհին առավելություն տալ COVID-19-ի դեմ պայքարում։

Թռչնագրիպի գենը կոդավորող recombinant vaccinia վիրուսի օգտագործմամբ մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել հակամարմինների բարձր մակարդակ, որը պահպանվել է ավելի քան 20 ամիս: Ճապոնական Nobelpharma դեղագործական ընկերությունը պատրաստվում է 2023 թվականի առաջին կիսամյակում անցկացնել պատվաստանյութի առաջին և երկրորդ փուլերի կլինիկական փորձարկումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ