Ուկրաինան փակել է իր նավահանգիստները ռուսական նավերի համար

Օրենքը, որն արգելում է ռուսական նավերի հասանելիությունն Ուկրաինայի ներքին ջրերին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ին։ Համապատասխան փաստաթուղթը, որը Գերագույն ռադան ընդունել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, զետեղված է խորհրդարանի կայքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Արգելվում է նաև Ուկրաինայի նավագնացության պետական ռեեստրում այն նավերի գրանցումը, որոնք տնօրինում են ՌԴ քաղաքացիները։

Ուկրաինայի ներքին գետային նավարկությունն ապահովում են այնպիսի գետեր, ինչպիսիք են Դնեստրը, Դանուբը, Դնեպրը և այլն։

Ռուս-ուկրաինական հարաբերությունները վատացել են Դոնբասի զինված հակամարտության պատճառով։ Կիևը մեղադրում է Մոսկվային ներքին գործերին միջամտելու մեջ, իսկ 2015 թվականի հունվարին հայտարարել է Ռուսաստանն «ագրեսոր երկիր»։ Արևմուտքն աջակցել է Ուկրաինային և պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ