![]()
Ոչ մեկի համար գաղտիք չէ, որ հայկական սեղանի զարդը խաոզի բուդն է։
Իսկ ինչպես են մարդիկ վաճառում իրենց ապրանքը՝ օգտագործելով տարբեր կրեատիվ միջոցներ։
Բուդը համեմելու (բաստուրմա անելու) համար հիմնականում անհրաժեշտ է 3-4 հատ մեծ գլուխ սոխ, 1-2 գլուխ սխտոր, աղ, աղացած սև և կարմիր պղպեղ։
Սոխը մաքրել և մանր կտրատել։ Սխտորները մաքրել, պճեղները երկայնությամբ կտրատել՝ բաժանելով 3-4 մասի։
Բուդը հանել թասից, թողնել՝ մի քիչ չորանա, մաքրել թասը արնաջրից։ Նորց դնելով թասի մեջ՝ բդի վրա ամբողջությամբ աղ ցանել (մոտ մեկ բուռ), կարմիր և սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի։ Սոխը ձեռքերով ճզմել և լցնել բդի վրա։ Բուդը թասի մեջ դնել ճարպի կողմը դեպի ներքև։ Բդի վերևի մասում միսը տեղ-տեղ դանակով խորը ծակծկել և կտրտած սխտորները մտցնել բացված անցքերի մեջ։ Պարտադիր չէ, բայց կարելի է նաև 1-2 հատ գազար շրջանաձև կտրտել և մտցնել բացված անցքերի մեջ։
Ծածկել թասը և այն տեղափոխել սառը տեղ (+1-ից +5 աստիճան տաքության) և թողնել՝ այդ վիճակով մնա 12 ժամից մոտ 1 օր՝ լավ համեմվելու համար։
![]()
![]()