![]()
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է օրեր առաջ Մոսկվայում հայ և ադրբեջանցի հասարակական ու մշակութային գործիչների հանդիպմանը: Զախարովայի խոսքով՝ հանդիպումը հասել է իր նպատակին․ «երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործ էլիտաների ներկայացուցիչների միջև բարիդրացիական շփման վերականգնում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողականորեն կարգավորման համար բարենպսատ ֆոնի ձևավորում»:
«Մասնակիցները համակարծիք են, որ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև անվստահության աստիճանի նվազեցման գործում տեսնում են մտավորականության դերը: Ցուցաբերվել է կառուցողական երկխոսության տրամադրվածություն, այդ թվում՝ զգայուն մարդասիրական թեմաների քննարկման շուրջ: Դա և՛ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձն է, և՛ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը: Մենք աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք միավորող օրակարգը, որը նպաստում է առարկայական պայմանավորվածությունների հասնելուն, ձևավորում է առաջընթացի մթնոլորտ»,-ասել է Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը հույս ունի, որ նման հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, և որ դրանք կանցկացվեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում:
![]()