Պուտինն ու Բայդենն այսօր հեռախոսազրույց կունենան

Այսօր, ժամը 15:30-ին (Մոսկվայի ժամանակով 23:30-ին) նախատեսված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այդ մասին է վկայում Բայդենի ժամանակացույցը՝ հրապարակված Սպիտակ տան կողմից:

«Նախագահը Բայդենը հեռախոսազրույց կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ առաջիկա դիվանագիտական փոխգործակցությունը»,- ասվում է փաստաթղթում։ Այն ընդգծում է, որ զանգն անցկացվելու է մամուլի համար փակ ռեժիմով։

Երեկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը ծանուցել էր, որ Բայդենը նախատեսում է հեռախոսազրույց Պուտինի հետ հինգշաբթի օրը և մտադիր է քննարկել մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ առաջիկա դիվանագիտական շփումները։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել էր հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ չմանրամասնելով օրակարգը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ