Կորոնավիրուսից մահվան քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 826 դեպք, որոնցից 331 348-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 7216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 196 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ