Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին

Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, Հայաստանում մինչ օրս 1 626 738 մարդ է պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ, որից՝ 934028 մարդ ստացել է առաջին դեղաչափ, 692 082 մարդ՝ երկրորդը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ