Հայկ Մարությանն ամենուր թմբկահարում էր, որ պարգևավճար չի ստանում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից 4–ը դիմումներ են ներկայացրել և դադարեցրել իրենց լիազորությունները։ Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանն էլ խմբակցության կազմից դուրս գալու դիմում է գրել։ Նա չի հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից և շարունակելու է աշխատանքը համապատասխան հանձնաժողովում։

«Իմ քայլի» ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գրիգոր Երիցյանի մանդատը տրվել է հերթական հաջորդ թեկնածու Միսակ Սարգսյանին։

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Վարդանյանի մանդատն էլ տրվել է հերթական հաջորդ թեկնածու Գառնիկ Վարդանյանին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ