![]()
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցն է ներկայացրել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 24:00-ին, տեղի կունենա Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին՝ Սուրբ պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում։
Հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ին՝ երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. պատարագ Ս. Գայանե վանքում։
Հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ին՝ Հայրապետական պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ին, տեղի կունենա Սուրբ պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:
![]()