![]()
Այսօր առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված և արգելանքի վերցված Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչը վերադարձվել է։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։
Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»։
![]()