![]()
Գևորգ Թոսունայնն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Պետությունը պատրաստվում է ավելի քան 200 մլն դոլար տրամադրել Մեղրիի երկաթգծի վերականգման համար։ Այս գումարները այսքան մեծ չէին լինի, եթե Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, իսկ ավելի կոնկրետ ՊՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանի ժամանակ երկաթգիծը չսրբեին ու տանեին։
2000-ականների սկզբին սկսվում է այս հանցավոր գործընթացը, երկաթգծի մի մասը՝ մի քանի հազար տոննա, ապամոնտաժում են ու վաճառում Զանգեզուրի կոմբինատին կոպեկներով, մացած մասը խառը կերպով գողանում։ Ագարակի զորամասի զինվորները պարբերաբար հանում են շպալներն ու օգտագործում են որպես վառելափայտ, բնականաբար իրենց վառելիքի համար գումար դուրս գրած էլ կլինեն ու գրպանած։
Նույն իրավիճակը նաև Ղարաբաղի հարավային սահմաններում։ Այ այսպես ազգային հարստությունը քերում էին նախադեպը չունեցող հայրենասիրական խոսքեր ասող մարդիկ, որոնք Իրան-Հայաստան երկաթգիծ էին ուզում բացել։
Ու այս մարդիկ նույնկերպ «քերեցին» Հյուսիս-հարավ ճանապարհը, բայց քանի որ կա անմեղության կանխավարկած ու նման ֆլան-ֆստաններ, իրականությունը միշտ կիմանանք մենք, իսկ իրենք ազատության մեջ կֆռֆռան։
Հասկանում եք՝ մի պետություն ենք դարձել, որն իր անկախությոնից հետո միջտարածաշրջանային լուրջ որևէ նախագիծ չի կարողացել կյանքի կոչել, քանի որ մեր պաշտոնյաների թիվ մեկ նպատակը եղել է հնարավորինս շատ «ուտել» ու հնարավորինս բարձր գոռալ հայրենիքի մասին։
![]()