Ոսկու հանքի փլուզման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել

Սուդանի հարավում ոսկու հանքի փլուզման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Կորդոֆան նահանգում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Sudanese Mineral Resources պետական ընկերության հայտարարությանը։

Նշվում է, որ տեղի իշխանություններն ավելի վաղ փակել էին «Ում Դրիսայա» հանքը փլուզման պատճառով և արգելել այնտեղ օգտակար հանածոների արդյունահանումը։ Ինչ-որ ժամանակ օբյեկտում հսկողություն են իրականացրել անվտանգության ուժերը։

Սակայն այնտեղից անվտանգության աշխատակիցների հեռանալուց հետո ոսկի որոնողների ներթափանցումներ են եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ