Իրանի նախագահը պատրաստվում է այցելել ՌԴ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պատրաստվում է այցելել ՌԴ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մոսկվայում իր աղբյուրին վկայակոչելով՝ գործակալությունը հայտնում է, որ այցը նախատեսվում է հունվարի 19-ին։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի ղեկավարների միջև բանակցություններ են նախապատրաստվում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասել էր, որ հույս ունի՝ Ռաիսիի այցը Ռուսաստան տեղի կունենա 2022 թվականի սկզբին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ