«Փորձեցին տպավորություն ստեղծել, որ ՀՀ վարչապետին դիմավորել են, ինչ֊որ 2֊րդական մարդիկ։ Իրականում այս մարդիկ…»․ Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

Այսօր ամբողջ օրը տարածվեց Փաշինյանին` ՌԴ֊ում դիմավորելու արարողակարգի այս նկարը, որն ուղեկցվեց ծաղրական մեկնաբանություններով։

Փորձեցին տպավորություն ստեղծել, որ ՀՀ վարչապետին դիմավորել են, կներեք ձևակերպմանս համար, ինչ֊որ 2֊րդական մարդիկ։

Իրականում այս մարդիկ դիմավորել են ՌԴ ժամանող բոլոր ղեկավարներին, նաև Պուտինի աջակցությունը վայելող Լուկաշենկոյին։
Այս գրառումն այն մասին չէ, թե տեսեք, որ այս մարդիկ միայն Փաշինյանին չեն դիմավորել, այս գրառումը ձեր` անբարեխիղճ քարոզչության մասին է, որի զոհը դառնում են շատերը, որոնք լրագրողների նման փաստեր ստուգելու գործիքներին չեն տիրապետում։

Սա նույնն է, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մի քանի ամիս առաջ դրել էր ուկրաինական քաղաքի աղբաշատ փողոցի նակարն ու հավաստիացնում էր, թե Երևանի Բաղրամյան պողոտան է` ՀՓՇ֊ի միտինգից հետո։ Ի դեպ, այդ ժամանակ ևս գրել եմ, որ կեղծ ինֆո է)
Դուք` իշխանության և ընդդիմության քարոզիչներդ, իրար արժեք, բայց ժողովուրդը, որը յախա ա թափ տալիս երկու կողմից էլ, չպետք է որևէ մեկիդ քարոզչության զոհը դառնա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ