![]()
Դեկտեմբերի 23-ին թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Երևանի Բաշինջաղյան փողոցի 49-ամյա մի բնակիչ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է «Բ 8» գրառմամբ՝ 79 ամբողջական և 3 հատ կես դեղահաբ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը սուբուտեքս է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Աղբյուրը Հայկական ժամանակ
![]()