![]()
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հագուստի խանութում սպանվել է սեփականատեր Անահիտ Եսայանը:
Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:
Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ժամանել է դատաբժիշկը:
Ըստ տարածքի այլ խանութների աշխատակիցների, Եսայանի խանութի շերտավարագույրները փակ են եղել, ինչն անսովոր է թվացել այդ ժամի համար: Զանգել են, երբ կինը զանգերին չի պատասխանել, նհանգսատցել, դիմել են հարազատներին:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()