Ողբերգական դեպք` «Արմենիա» խանութի մոտ. շենքի երրորդ հարկի պատշգամբից մերկ տղամարդ է ընկել և մահացել

ՌԴ Մոսկվայի կենտրոնում գտնվող Տվերսկայա փողոցում մերկ տղամարդն ընկել է պատուհանից և մահացել, հաղորդում է РЕН ТВ-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մահացել է մինչ շտապօգնության ժամանումը։ Որոշ ականատեսներ պնդում են, որ մահացածի ձեռքին դանակ է եղել։

Աղբյուրը մանրամասնել է, որ տղամարդն ընկել է «Պուշկին» ռեստորանի և «Արմենիա» խանութի վերևի երրորդ հարկի պատշգամբից։ Մահացածի ինքնությունը պարզվում է։ Տղամարդը մոտ 50 տարեկանի տեսք ունի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ