Ժիրինովսկին կոչ է արել ռմբակոծել Ուկրաինան Ամանորի գիշերը

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Արևմուտքի ռմբակոծությունները պետք է սկսել դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Այս մասին նա ասել է ռուսական Առաջին ալիքի եթերում։

«Պետք է պարզապես թրխկացնել դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի գիշերը: Ժամը ժամը 4-ին, 5-ին: Ադրեն բոլորը խմած են։ Պարտադիր չէ նրանց բոլորին ռմբակոծել: Բայց ընտրողաբար՝ նրանցից ինչ-որ մեկին պետք է պատժել, ինչ-որ մեկին վախեցնել»,- ասել է Ժիրինովսկին:

Քաղաքական գործիչը նշել է, որ ինքն անձամբ նման հարված կհասցներ, եթե զբաղեցներ Ռուսաստանի նախագահի պաշտոնը։

Ավելի վաղ Ժիրինովսկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների եւ Ուկրաինայի համատեղ զորավարժությունները վկայում են մոտալուտ «իրական պատերազմի» մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ