«Տեսնես Քոչարյանը մի օր կհասկանա, որ իր կառավարման տարիներին ․․․»․Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Տեսնես Քոչարյանը մի օր կհասկանա, որ իր կառավարման տարիներին արձանագրված բոլոր դրական ցուցանիշները արդյունք էին ոչ թե իր կառավարման հմտությունների, այլ որ ընդհանուր աշխարհն էր հանգիստ թե տնտեսական եւ թե քաղաքական առումով։ Ու եթե համեմատենք էդ թվերի համաշխարհային բարվոք վիճակն ու Հայաստանում

արձանագրված տնտեսական ցուցանիշները կարող է պարզվի, որ իր արածը գրեթե զրոյական է եղել, որովհետեւ իր կառավարման տարիներին համաշխարհային բարվոք եւ համեմատաբար հանգիստ վիճակը չօգտագործեց երկիրն ավելի զարգացնելու եւ հզորացնելու համար։

Նա համաշխարհային այդ համեմատաբար հանգիստ վիճակն օգտագործեց իր եւ իր շրջապատի բարեկեցությունը գերարագ տեմպով առաջ տանելու համար։

Իսկ թե ինչ եղավ 2009 թվականի համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամից հետո ու ուր գլորվեց աշխարհը թերեւս բոլորին է հայտնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ