ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համաճարակին

COVID-19-ի համաճարակը մարդկության համար վերջինը չէ, անհրաժեշտ է պատրաստվել հաջորդին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ գրառում կատարելով «Թվիթեր»-ի իր էջում։

«COVID-19-ը չի լինի վերջին համաճարակը, որին կբախվի մարդկությունը: Մինչ մենք պայքարում ենք այս առողջապահական ճգնաժամի դեմ, պետք է պատրաստվենք հաջորդին: Հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրը եկեք ուշադրություն դարձնենք այս խնդրին և առանձնացնենք դրա համար պահանջվող ներդրումները»,- գրել է Գուտերեշը։

Նշենք, որ դեկտեմբերի 27-ն աշխարհում նշվում է որպես հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օր։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն այն հռչակել է 2020-ի նոյեմբերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ