![]()
Էլեկտրոնային մատյանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, շատ տեսանելի է դարձրել այն, ինչն առանց այդ էլ ենթադրելի էր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ բազմաթիվ դպրոցներում կիսամյակի վերջին սկսվել է գնահատականների փոփոխության գործընթաց։
«Դպրոցներ կան, որտեղ նման փոփոխությունները հարյուրներով են հաշվվում։
Չեմ կարծում, որ սա տեխնիկական խնդիր է։ Սա գնահատականի գերարժևորման և կրթության չարժևորման խնդիրն է։
Չափորոշիչը ճանապարհ է բացում այս խնդրի լուծման համար, բայց խնդիրը կլուծվի, երբ կրթության բոլոր շահառուները հստակ գիտակցեն, որ կրթությունը կեղծիք անելու տեղ չի կարող լինել»,-գրել է Անդրեասյանը:
![]()