Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը

Ոստիկանության Իջևանի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Սաշա Մ.-ն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 3-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ