Տավուշի մարզում մարդատար մեքենան հայտնվել է Աղստև գետում. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:15-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հրշեջ-փրկարարաները մտել են գետը և հոսաքանզրկել ավտոմեքենան, սակայն այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Կայքի փոխանցմամբ, ճանապարհի այդ հատվածում բացակայում են պաշտպանիչ բենտոնե արգելապատնեշները և եթե դրանք լինեին, ապա հնարավոր է, որ մեքենան բախվեր դրանց ու չհայտնվեին գետում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ