![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում էկատարել, որտեղ անդրադարձել է Ապիլյան պատերազմի մանրամասներին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է։
Սա է ողջ իրականությունը և այն գինը, որով կանգնեցվել է Ապիլյան քառօրյային հաջորդող ռազմական գործողությունները։
- Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սանձազերծեց ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության նկատմամբ։
- Ապրիլի 5-ին 12․00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները, զինադադար հայտարարելու համար ընթանում էին բանակցային գործընթացներ։
- Ապրիլի 5-ին լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հարցազրոյց է տալիս և հայտնում, որ Ապրիլյան քառօրյան Ադրբեջանի կողմից սանձազերծված հետախուզական գործողություններ էին։ Ապիլյան քառօրյայից հետո մի քանի օր տևող հրթիռա-հրետանային համակարգերի նախապատրաստական աշխատանքներից հետո սկսվելու էին լայնամասշտաբ հարձակողական գործողությունները։
- 2016 թվականի մայիսի 17-ին Վիեննայից Երևան վերադարձի ճանապարհին, օդանավում, Սերժ Սարգսյանը հայտարարեց․
«Հայկական ուժերը, որոնք, որպես անվտանգության գոտի, ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ։ Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն:»
Թե ինչու նշանակություն չունեին, հետո պարզ կդառնա, կամ եթե նշանակություն չունեին, էլ ինչի՞ համար էինք կռվում։
- 2020 թվականի նոյեմբերին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտնում է, որ․
«2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը »։ - 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը ԱԺ Ամբիոնից հայտարարում է, որ․
«բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար և գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։
Այն, որ Ապրիլյան 4 օր տևած պատերազմը հետախուզական բնույթ էր կրում, դրա մասին լեգենդար Կոմանդոսն էլ է ասել, իսկ մարտով հետախուզությանը հետևելու էին լայնածավալ պատերազմական գործողությունները, իսկ թե ինչու չհետևեցին, արդեն իսկ պարզ է դառնում Սերժ Սարգսյանի հայտարարություններից։
- 800 հեկտարը ռազմավարական առումով կամ մարտավարական որևէ նշանակություն չունեն
- 7 շրջանը պետք է հետ վերադարձնենք, այլապես, մի օր կլսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը
Այս ամենի մասին խոսել է նաև վարչապետ Փաշինյանը։
2020-ի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետ Փաշինյանը Ապրիլյան պատերազմի մասին խոսելով` հայտարարել էր, որ այդ պատերազմը կանգնեցվեց ԼՂԻՄ-ին հարակցին շրջանների Ադրբեջանին վերադարձնելու պայմանով։ «2016 թվի պատերազմը ինչի՞ մասին էր։ Էդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առնվեց ի՞նչ պայմանով։ Հենց այդ պայմանով»։
Օրեր անց՝ նոյեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմը բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ էր կանգեցվել։ «2016 թվականի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության՝ այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»։
Այս ամենի մասին վարչապետը խոսեց նաև օրեր առաջ՝ դեկտեմբերի 24-ի ասուլիսին, հայտնելով, թե ինչպես է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանդիպել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ, որն իր հետ զրույցում Քառօրյա պատերազմը բնութագրել է որպես «разведка боем», այսինքն՝ «հետախուզություն՝ կռվով»։ Սա վարչապետը մեկնաբանեց որպես պատերազմին նախորդող հետախուզական գործողություն։
Սրանք փաստեր են, որոնք հերքելն անհնարին է։
ՀԳ․ Ես հասկանում եմ, որ ճշմարտությունը աչք է ծակում, բայց իրականության հետ պետք է հաշվի նստել։
![]()