Ուկրաինայում զինվորական հաշվառման կվերցնեն հղի և մանկահասակ երեխաներ ունեցող կանանց

Զինվորական հաշվառման նոր նորմերը վերաբերում են նաև հղիներին և մանկահասակ երեխաներին։ Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ-ն։

«Մինչև 2022 թվականի վերջը Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբում կկատարվի զինվորական հաշվառման մեջ գտնվող զինապարտ կանանց թվի փոփոխությունների վերլուծություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինչպես տղամարդկանց դեպքում, կանանց դեպքում հաշվի են առնվելու մարդու առողջական վիճակն ու ընտանեկան հանգամանքները: Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայում կանանց պարտավորեցրել էին զինվորական հաշվառման կանգնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ