![]()
Հարավկորեական BTS K-pop խմբի երեք մասնակիցներ վարակվել են կորոնավիրուսով ԱՄՆ համերգային շրջագայությունից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրանց Big Hit Music կառավարող ընկերությանը։
COVID-19-ի դրական արդյունքեր հայտնաբերվել են ռեփեր RM-ի, վոկալիստ Կիմ Սոկչինի, ինչպես նաեւ երգերի հեղինակ եւ ռեփեր Սյուգիի մոտ: Ընդ որում, երեքն էլ պատվաստման երկրորդ փուլն անցել են օգոստոսին։
RM-ի մոտ հիվանդությունը ասիմպտոմատիկ է, Կիմ Սոկչինի մոտ՝ թեթեւ։
Դեկտեմբերին BTS խմբի անդամները հայտարարել էին կարիերայի դադարի մասին եւ անձնական էջեր էին բացել Instagram-ում։ Բոլոր յոթ մասնակիցների հետեւորդների թիվը մինչեւ դեկտեմբերի 7-ը գերազանցել է 15 միլիոնը։
![]()