Եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նույնպես դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կդիտվի +1..+3, գիշերը` -2…-4 աստիճան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ