Տեսահոլովակի նկարահանման ժամանակ օձը կծել է երգչուհու դեմքը

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ օձը կծել է երգչուհի Maeta-ի դեմքը։ Աղջիկը տեսանյութով կիսվել է Instagram-ի հետևորդների հետ։

Սև և սպիտակ կադրերում երևում է, որ Maeta-ն պառկած է հատակին և կրծքավանդակի երկայնքով սողում է փոքրիկ սև օձը: Այն պահին, երբ աղջկա մոտ բերում են երկրորդ օձին, առաջինն անսպասելիորեն կծում է կատարողին։

«Ինչ եմ պատրաստ անել ձեզ համար տեսահոլովակներ ստեղծելու նպատակով»,- այսպես է երգչուհին մակագրել տեսահոլովակը, որը հավաքել է գրեթե 500 հազար դիտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ