Ծառայող զինվորներին քաղցրավենիք և այլ անհրաժեշտ իրեր տրամադրելու համար հատկացվել է մոտ 2 մլն դրամ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին որոշում է ստարգրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտռսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից սոցիալական աջակցության նպատակով 1 603 700 դրամ ամանորյա տոների կապակցությամբ հատկացնել Գեղարքունիքի մարզում ծառայող զինվորներին քաղցրավենիք, սիգարետ, ներքնաշոր և կիսագուլպա տրամադրելու համար»։

Գումարը վճարվել է մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանի միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ