30 տարի առաջ՝ հենց այս օրը, Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

1991թ․ դեկտեմբերի 25-ին՝ 30 տարի առաջ այս նույն օրը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։

Այս մասին գրված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ նաև ասված է.

«Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը սակայն շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ