«Կադրային փոփոխություններ կլինեն»․ Հրաչյա Սարգսյան

«Ինձ համար առաջնային է տրանսպորտի խնդիրը, քանի որ ես եմ համակարգել տրանսպորտի բարեփոխման ծրագիրը, ինքը միայն ավտոբուսների ձեռքբերում չէ, ինքը երթևեկության ճիշտ կազմակերպում է, նոր ավտոպարկերի կառուցում է։ Մենք ունենք նոր նախագծեր, որոնց հիմնարկները 2022 թվականին կտանք։ Համալիր մոտեցում պետք է ցույց տանք, որպեսզի կարողանանք տրանսպորտային համակարգի խնդիրը լուծել»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նշեց, որ տրանսպորտի բարեփոխումները մանրամասն կներկայացնի հանրությանը, թե կոնկրետ ինչ փուլերով է պետք անցենլ։

Ըստ քաղաքապետի՝ վարչական ղեկավարների կադրային փոփոխություններ կլինեն․ «Ցանկացած կառավարիչ, իր ոճով էկառավարում և տարբեր հաստիքներում տեսնում է մարդկանց, որոնք համահունչ են իր ոճի կառավարմանը։ Չեմ կարող ասել, որ վարչական շրւաններից կսկսենք, բայց կարող եմ ասել, որ Շենգավիթ վարչական շրջանից ես շատ գոհ եմ, արդյունավետ կառավարում է իրականացնում»։

Հարցին արդյո՞ք կան քննարկումներ քաղաքապետի կուսակցության անդամ չլինելու հետ կապված՝ նա նշեց, որ նման քննարկումներ չկան, ինքն անկուսակցական է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ