![]()
Երևանի ավագանու այսօրվա նիստում կայացել է Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդման արարողությունը: Ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, Հրաչյա Սարգսյանը երդվել է քաղաքապետի լիազորությունների իրականացման ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի պարտականությունները:
Կայացած ավագանու նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նիստի ավարտին նաև ելույթ է ունեցել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն էր հայտնել Հայկ Մարությանին, և նա այլեւս Երեւանի քաղաքապետը չէ: Երևանի նոր քաղաքապետ էր ընտրվել Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()