![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ադրբեջանցի 2 սահմանախախտ զինծառայողներն ինչի՞ դիմաց են փոխանցվել Ադրբեջանին, հայտնեց՝ նախապայմաններ չեն եղել։
«Մենք չենք ուզում, որ տպավորություն լինի, թե մարդկանց սակարկություններով ենք զբաղվում։ Մենք մեր դիրքորոշմամբ ցույց ենք տվել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները ձերբակալել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողների։ Ինչպես տեղեկացնում էր ՊՆ-ն, դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
![]()