![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը:
Ռիմա Դեմիրճյանը 88 տարեկան էր։
Վերջին տարիներին նա «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր։ Դրանից առաջ Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում։
Կարեն և Ռիմա Դեմիրճյաններն ունեն 2 որդի` Ստեփան Դեմիրճյանը և Սամվել Դեմիրճյանը։
![]()